Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ենթադրում է, որ Վրաստանի միջոցով շարունակում է չեչենական գրոհայիների ֆինանասավորումը: Նրա խոսքով, այսօր միակ աղբյուրը, որն օգնում է գրոհայիներին եւ որտեղ նրանք պատրաստություն են անցնում Վրաստանն է:
«Կա տեղեկատվություն, որ հիմա էլ հավաքագրում են երիտասարդներին եւ Վրաստանով ուղարկում Չեչնիա: Նրանցից ոմանք հիմա ապրում են Վրաստանում եւ Մեծ Բրտանիայում: Նրանց այնտեղ պահում են, չեն հանձնում այդ ահաբեկիչներին, որպեսզի այստեղ ըստ օրենքի դատեն»,- ասել է նա:





























