Այսօր` հոկտեմբերի 22-ին խորհրդարանում ընթացող բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ հանրապետության երգչախմբերի մեծ մասը համերգասրահ չունեն, նույնիսկ` պարապմունքներ անցկացնել չեն կարողանում, իսկ որոշ երգչախմբեր մի առանձին համերգասրահ են զբաղեցնում ու ոչ մեկի հետ կիսվել չեն ցանկանում: Որպես օրինակ բերվեց Հովհաննես Չեքիջյանին, որը, Բաշխյանի խոսքով, «դուռը կողպում գնում է»: Մշակույթի նախարար Հասմիկ Պոոսյանը հիմնականում համաձայնեց պատգամավորի դիտողության հետ, ասելով, որ այդ պահվածքը ընդհանրապես հատուկ է բոլոր ստեղծագործողներին, որոնք իրար հետ համակերպվել չեն կարողանում:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























