ԱՄՆ Վաշինգթոնի նահանգում գտնվող Սենթ Հելես հրաբուխը (Սուրբ Հեղինե լեռ) մագմայի սեփական աղբյուրը չունի: Դա պարզել են Նյու Մեքսիկոյի համալսարանի սեյսմոլոգները, որոնք ենթադրում են, որ ժայթքումը հալված ապարների հոսքեր է առաջ բերում, որոնք գալիս են Կասկադյան լեռների մյուս կողմից, հայտնում է Nature Communications-ը:
Սենթ Հելենսը Կասկադյան լեռների ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Սակայն Սուրրբ Հեղինեի լեռը երկրաբանական հանգիստ շրջանում է գտնվում:
Հետազոտողները կարծում են, որ մագմայի աղբյուրը հրաբխից արեւելք է գտնվում՝ Կասկադյան լեռների մյուս մասին ավելի մոտ, որտեղ երկրակեղեւի մերձմակերեսային շերտերը ստիպում են հալված ապարներին տեղաշարժվել արեւմուտք՝ դեպի Սենթ Հելես: Այս պահին հետազոտություններն են ընթանում, որոնք պետք է օգնեն գտնել այդ հարցի պատասխանը:




























