Ավստրալիայի Ֆլինդերս լեռնաշղթայում գտնվող Վարրատի քարանձավում հնագետները հայտնաբերել են հնագույն մարդկանց կայանատեղիի հետքեր, հայտնում է Informing-ը:

Մասնագետների խոսքով՝ այդ կայանատեղին առնվազն 49 հազար տարեկան է: Քարանձավում գտել են մշակված քարեր եւ ոսկորներ, ինչը վկայում է, որ այդտեղ ապրած մարդիկ արդեն կարողանում էին պարզունակ զենք ստեղծել:

Նախքան այդ գիտնականները Ավստրալիայում հայտնաբերել էին 38 հազար տարվա վաղեմությաբն քարանձավ, բայց ինչպես պարզվում է, մարդիկ այս մայրցամաքում ապրում էին դրանից առնվազն 10 հազար տարի առաջ:

Հնագետ Ջայլս Հեմմի խոսքով՝ այն, որ կայանատեղին Ավստրալիայի հարավում է, ստիպում է վերանայել մայրցամաքի բնակեցման մասին նախորդ վարկածը: Նախկինում համարվում էր, որ Ավստրալիան բնակեցվել է հյուսիսից: Բայց պարզվում է, որ առաջին մարդիկ այստեղ հայտնվել են շատ ավելի շուտ, քան գիտությանը հայտնի ցեղերը: