Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-ամյակի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիսավոր արարողության ժամանակ պարգեւատրումներ է կատարել։
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունում, նախագահը պետական մրցանակներ է հանձնել ԼՂՀ պաշտպանական բանակի մի շարք սպաների ու շարքայինների, պատերազմի վետերանների, հայտնի մասնագետների, տարբեր բնագավառների ներկայացուցիչների։ Տոնի առթիվ շնորհավորելով ներկաներին՝ պետության ղեկավարը բարձր գնահատական է տվել Արցախի անկախ պետականության պաշտպանման, ամրապնդման, կայացման եւ զարգացման նրանց ներդրմանը։ Պարգեւատրումների հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը։



























