Օհայո նահանգում սկյուռիկի պատճառով էլեկտրամատակարարման խափանում է եղել, ինչի հետեւանքով խախտվել է ԱՄՆ նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկության գործընթացը, հայտնում է CNN հեռուստաընկերությունը
Դեպքը տեղի է ունեցել Մայամի- Քաունթիում հոկտեմբերի 31-ին։ Շենքում սկյուռիկի պատճառով ժամը 09։15-ից մինչեւ 17։00 էլեկտրականությունն անջատված է եղել, ինչի հետեւանքով ընտրողները ստիպված են եղել քվեարկել ռեզերվային սխեմայով, թղթե քվեաթերթիկներով։ Կենդանու ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
ԱՄՆ-ում համազգային քվեարկության օրը նոյեմբերի 8-ն է։ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող երկու հիմնական թեկնածուներն են Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Հանրապետական կուսակցությունից առաջադրված միլիարդատեր Դոնալդ Թրամփը։




























