ԱՄՆ Գելափ քաղաքում Նյու Մեքսիկոյի համալսարանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Քրիսթոֆեր Դայերը քննադատության է ենթարկվել ձնեմարդու մասին երկօրյա գիտաժողով  կազմակերպելու  համար գումար հատկացնելու համար, հայտնում է  Newsru-ն:

Այդ արտասովոր կեղծ գիտական իրադարձությունը հարկատուներին ավելի քան 7 հազար դոլար է արժեցել: Համալսարանը վճարել է գովազդի եւ բանախոսների ֆուրշետի, ինչպես նաեւ ինքնաթիռի տոմսի համար եւ օրավարձ հատկացրել քաղաքում ապրելու համար:

Ինքնակոչ «հայտնի փորձագետ» Ջեֆ Մելդրամը ճանապարահածախսի փոխհատուցումից բացի, հազարավոր դոլարների հոնորար է ստացել, իսկ մյուս բանախոս Ռոբ Քրիդերը՝ 500 դոլար: The Skeptical Inquirer գիտական ամսագրի խմբագիր Բեն Ռեդֆորդը նշել է, որ միջոցառման ժամանակ գոյություն չունեցող էակի մասին խոսել են ինչպես կասկած չհարուցող փաստի: