Պորտուգալացի եւ շվեդ գիտնականները պարզել են, որ Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է երկկենցաղ կենդանիների սննդակարգի փոփոխությանը. նրանք սկսում են ավելի շատ բուսական սնունդ ուտել:

Մասնագետներն իրենց հետազոտության ընթացքում ուսումնասիրել են տարբեր տեսակի 3 շերեփուկների: Դրանցից մեկը սնվում էր միայն բուսական սնունդով, երկրորդը՝ միայն կենդանական, իսկ երրորդը՝ խառը:

Գիտնականները նկատել են, որ ջրի ջերմաստիճանի բարձրացման ժամանակ շերեփուկները նախապատվությունը սկսել են տալ բուսական սննդին եւ դադարել են կենդանական սնունդ ուտել: Գիտնականները նաեւ նկատել են, որ ջերամստիճանի բարձրանալու ժամանակ երկկենցաղների կենսունակությունը բարձրանում է: