ԱՄՆ սպառողական ապրանքների անվտանգության հարցերի հանձնաժողովը եւ Samsung հարավկորեական ընկերությունը հետ են կանչում ԱՄՆ տարածքում վաճառված մոտ 3 մլն լվացքի մեքենա՝ լվացքի ուղղահայաց բեռնումով: Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ 733 միավոր տեխնիկայում անսարքություններ էին հայտնաբերվել, որոնցից մի քանի մարդ էր տուժել: Այս մասին ասված է ԱՄՆ սպառողական ապրանքների անվտանգության հարցերի հանձնաժողովի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լվացքի մեքենայի վերին կափարիչը կարող է անսպասելի պոկվել կորպուսից այն օգտտագործելու ժամանակ, ինչը վնասվածք ստանալու ռիսկ է պարունակում»,- ասված է հայտարարության մեջ:

Որոշումը վերաբերում է լվացքի մեքենայի 34 մոդելի, որոնց ցուցակը կարելի է գտնել հանձնաժողովի պաշտոնական կայքում: