Մարդիկ, անկասկած, ավելի հաճախ առողջ սնունդ կընտրեին, եթե միրգն ու բանջարեղենը յուղալի համբուրգերի, խրթխրթան կարտոֆիլ ֆրիի կամ շոկոլադի համ ունենային:
Այդ կապակցությամբ Լոնդոնի համալսարանի բրիտանացի գիտնականները ներկայացրել են հրաշք-գդալ, որը կոչվում է Taste Buddy, եւ որը կարող է փոխել ցանկացած մթերքի համ, հայտնում է Kedem-ը:
Նորարարական գդալը ցածր լարման էլեկտրական հոսանք է արտադրում, որը խթանում է համապատասխան համային ընկալիչները, ինչի շնորհիվ մարդը սկսում էքաղցր կամ աղի համ առնել անգամ եթե ուտելիքում դրանք բացակայում են: Այդպես գդալը կարող է մարդուն ստիպել մտածել, թե նա բրոկոլիի փոխարեն փքաբլիթ է ուտում, եթե գլխուղեղին քաղցր համի ազդակ ուղարկի:




























