Աշխատանքի արդյունավետությունը մեծանում է, երբ մարդ տնից է աշխատում: Նման եզրակացության են եկել ավստրալացի գիտնականները, փոխանցում է Informing-ը:
Դրանում համոզվելու համար գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են Չինաստանի տարբեր քաղաքների call-կենտրոնների աշխատակիցները:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ փորձի մասնակիցները, որոնք տնից են աշխատում, 15 տոկոսով ավելի շատ զանգեր են ընդունում, քան գրասենյակային աշխատակիցները: Ընդ որում, նրանք լավ տրամադրություն են ունենում իրենց աշխատանքի ժամերին: Բացի այդ, նրանք աշխատավայրը լքելու ցանկություն չեն ունենում, էներգիա չեն ծախսում գրասենյակ հասնելու համար, ուստի նրանց ուժերն ավելի շատ են բավականացնում:
Գիտնականները նշում են, որ նման աշխատանքի հակված են հատկապես կանայք, քանի որ նրանք հասցնում են այդ ընթացքում նաեւ տնային գործեր անել:
Նշենք, որ այսօր որոշ ընկերություններ հրաժարվում են օֆիսային կենտրոններ վարձելուց, քանի որ աշխատակիցներից շատերը կարող են աշխատել եւ տանը:




























