Life News-ի լրագրողները դիմել են ոստիկանությանը, որի միջոցով մտադիր են պատասխանատվության կանչել գեղասահորդ Ալեքսեյ Յագուդինին:
Մոսկվայի իրավապահները քննում են լրագրողների բողոքը, որոնց գեղասահորդները ոչ միայն սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով, այլեւ փորձել են իրականացնել սպառնալիքը:
Լրագրողների եւ գեղասահորդի սկանդալային հանդիպումը տեղի է ունեցել ԲԿՄԱ-ի Սառցե պալատի մոտ: Դեպքը տեղի է ուենցել հոկտեմբերի 21-ի երեկոյան, Յագուդինի մարզումից հետ:
Շենքի մոտ Յագուդինը հանդիպել է լրագրողներին, որոնք խնդրել են պատասխանել մի քանի հարցի: Գեղասահորդը անմիջապես սկսել է հայհոյել, ապա քաշքշել ֆոտոլրագրողին: Յագուդինը նաեւ կոտրել է ֆոտոապարատը:
Ալեքսեյի կինը՝ օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Տոտմյանինան, տեսնելով լրագրողուհու ձեռքի բջջայինը, խլել է այն եւ վազել դեպքի շենքը: Յագուդինի դեմ քրգործ է հարուցվել «Ուրիշի ունեցվածքի միտումնավոր փչացման մեջ»: Նրան 2 տարվա ազատազրկում է սպառնում:
Միջադեպի տեսագրությունը կարելի է դիտել Life News-ի կայքում:





























