2017 թվականի վերջին Նիդեռլանդներում կարող է հայտնվել առաջին պլաստիկե ճանապարհը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավտոմոբիլային մայրուղին կհավաքեն հատուկ մոդուլներից, որոնք կարող են դիմանալ այն նույն ծանրությանը, ինչ ասֆալտը: Պլաստիկե մոդուլներն ավելի թեթեւ են եւ դրանք հեշտ է տեղափոխելը: Դրա հիմքը քիչ է նստում:

Շահագործման ժամկետը լրանալուց հետո այդ մոդուլները կարելի է վերամշակել եւ նորից օգտագործել:

«Wavin եւ Total ընկերությունների հետ մենք հիմա բավականաչափ գիտելիքներ, փորձ ու ռեսուրս ունենք այդ նախագծի իրականացման համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար: Մենք ակնկալում ենք, որ նախատիպը պատրաստ կլինի արդեն 2017-ի վերջին»,- ասել են գյուտարարները: