ԱՄՆ-ն նոր միջոցառումներ է ձեռնարկել, որոնք ուղղված են ամերիկյան ֆինանսական համակարգին ԿԺԴՀ մուտքը սահմանափակելուն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, փոխանցում է «Սինհուան»։

Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ այդ միջոցառումները ամերիկյան ֆինանսական կառույցներին արգելում են ԿԺԴՀ ֆինանսական կառույցների թղթակցական հաշիվներ բացել կամ կառավարել դրան, նաեւ ամերիկյան ֆինանսական կառույցներից պահանջում են լրացուցիչ քայլեր ընդունել, որպեսզի ԿԺԴՀ ֆինանսական կառույցները չկարողանան ԱՄՆ թղթակցային հաշիվներին «չթույլատրված անուղղակի» մուտք ստանալ։

Հայտարարության մեջ ասվում է, որ գործող ամերիկյան օրենդրությունը ընդհանուր առմամբ արգելում է երկրի ֆինանսական կառույցներին ուղիղ կամ անուղիղ գործարքները ԿԺԴՀ ֆինանսական կառույցների հետ։ Նոր սահմանափակումները աջակցում են ԿԺԴՀ դեմ արդեն գործող միջազգային պատժամիջոցները ու ԱՄՆ ֆինանսական համակարգի համար պաշտպանության բարձր մակարդակ ապահովում։