Ուկրաինայում՝ Լվով քաղաքի մերձակայքում լոկոմոտիվը բախվել է մարդատար մեքենային: Միջադեպի արդյունքում զոհվել է երկու մարդ: Նաեւ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա, գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ուկրաինայի պետավտոտեսչության տվյալներով, Mercedes մակնիշի մեքենան դուրս է եկել երկաթուղու վրա, որով ընթանում էր լոկոմոտիվը: Բախումից հետո գնացքը եւս 100 մետր քարշ է տվել մեքենան: