Մինչեւ այս տարվա վերջ քաղաքական-դիվանագիտական օրացույցը ղարաբաղյան հակամարտության մասին քիչ հիշատակումներ չի բերի։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Նրա խոսքով, մինչեւ տարեվերջ նախանշված են բանակցային գործընթացին նպաստող մի շարք քայլեր։ Դա համանախագահների այցն է տարածաշրջան, բարձր կամ բարձրագույն մակարդակներով հանդիպումները, ինչպես նաեւ Աստանայում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը։
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության լուրջ խոչընդոտ է հասարակությունների՝ զիջումներին անպատրաստ լինելը։ «Սակայն առանց զիջումների վեճերի եւ մանավանդ հակամարտությունների կարգավորում չի լինում։ Իզուր չեն ասում, որ փոխզիջումն ավելին է, քան հաղթանակը»,- նշել է նախկին համանախագահը։




























