Թերթն անդրադառնում է հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք հերթական` Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպմանը:

«Ի»նչ ակնկալիքներ կան այս եռակողմ հանդիպումից, եւ արդյոք այն շրջադարձային հետեւանքներ կարո՞ղ է ունենալ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի կոնտեքստում:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի կարծում, թե պետք է շրջադարձային զարգացումներ ակնկալել նախագահների հանդիպումից, սակայն միաժամանակ նշում է, որ նման հանդիպումների ֆորմատը ցույց է տալիս, թե որքան է կարեւորվում հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա նաեւ ավելացրել է, որ նման ձեւաչափերով հանդիպումները վկայում են, որ բանակցությունները փակուղի չեն մտել:

Ընդգծելով Ռուսաստանի՝ իբրեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի դերը, Է.Շարմազանովը նկատել է. «Ադրբեջանի հայտարարությունները չեն նպաստում բանակցային գործընթացի խաղաղ կարգավորմանը, սակայն ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հրավիրված այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանը, կարծում եմ, հերթական անգամ կգիտակցի, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված, բացառում է խնդրի ռազմական լուծումը, եւ որ Հայաստանը հետ չի կարող կանգնել իր նպատակներից»: