Ամերիկյան Օքլահոմա նահանգում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Fox News-ը:

Ականատեսների վկայությամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են մի քանի վայրկյան շարունակ: Մի շարք շինություններ են վնասվել: Զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում: Ամեն դեպքում, իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ տներից եւ չմոտենալ Օքլահոմա Սիթիի կենտրոնին:

Իշխանություններին մտահոգում է հատկապես խոշոր նավթային պահուստարանի վիճակը, որը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռու: Այստեղ 58.5 մլն բարել նավթ կա:

Օպերատոր ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ պահուստարանը լուրջ վնասներ չի կրել, նավթի արտահոսք չկա: