Ըստ թերթի լուրերի՝ հոկտեմբերի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Երեւանի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ծնոտի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ երիտասարդը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքի բնակիչ Արման Հակոբյանն է: Վերջինս հայտնել է, որ ինքը վնասվածքները ստացել է Երեւանի Օղակաձեւ այգոմ՝ Շախմատի տան մոտ անհայտ երիտասարդների կողմից ծեծվելու հետեւանքով:

Հեկտեմբերի 22-ին Կենտրոնի բաժնի աշխատակիցները պարզել են, որ Արման Հակոբյանի՝ հիվանդանոցում տված բացատրությունը չի համապատասխանում իրականությանը: Նա պայմանագրայաին հիմունքներով ծառայում է ՀՀ Զինված ուժերի թիվ 95532 զորամասում՝ մայրաքաղաքային գնդում: Պարզվե է, որ հոկտեմբերի 21-ին նշված զորամասում վիճաբանություն է եղել նրա եւ մեկ այլ պայմանագրային զինծառայող Սամվել Սարգսյանի միջեւ, որն ավարտվել է ծեծկռտուքով՝ Ս.Սարգսյանի հարվածների արդյունքում վնասվել է Հակոբյանի ծնոտը: Գործի նյութերը ոստիկանությունից տեղափոխվելու են զինվորական դատախազություն:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի