Թերթին հաջողվել է մանրամասներ ճշտել Հրազդանում ինքնասպան եղած 15-ամյա պատանու դեպքի հետ կապված: Պարզվում է՝ տղան Հրազդանի թիվ 10 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գուրգեն Հարությունյանն է, ով հոկտեմբերի 19-ի երեկոյան կախվել է տան լոգարանի առաստաղից:

Պատանին նաեւ գրություն էր թողել, որում գրել էր, թե զզվել է դասերից, հատկապես անգլերեն սովորելու եւ անգլերենի պարապմունքներին գնալու տնեցիների անդադար հորդորներից ու սպառնալիքներից: Ոստիկանության Կոտայքի մարզի վարչությունում քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ»: