Թերթը օրերս տեղեկացրել էր, որ «Շանթ» հեռուստաընկերությունը արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չի տալիս իր եթերում ցուցադրվող հայկական սերիալների դերասաններին:

«Երեկ տեղեկացանաք, որ տեւական ժամանակ աշխատավարձ չեն ստանում ոչ միայն դերասանները, այլ նաեւ «Շանթի»՝ տեղեկատվական բլոկի մի շարք աշխատակիցներ: Հիշեցնենք, որ վերջերս նախագահականից հրահանգ էր տրվել խոշոր գործարարներին գովազդ չտրամադրել հեռուստաընկերությանը:

Բացառված չէ, որ «Շանթի» որոշ աշխատակիցներ դիմեն դատարան՝ փորձելով այդպիսով ստանալ իրենց հասանելիք գումարները»,- գրում է պարբերականը: