Բուլղարիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթում է Ռումեն Ռադեւը, որի թեկնածությունը առաջադրել էր նախաձեռնող խումբը՝ ընդդիմադիր «Բուլղարական սոցիալիստական կուսակցության» առաջնորդությամբ։ Քվեաթերթիկների 44․47 տոկոսի մշակման արդյունքներով 53-ամյա Ռադեւը հավաքում է ձայների 25․7 տոկոսը, հայտնում է DW –ը։
Նրա մրցակցուկին, Բուլղարիայի խորհրդարանի խոսնակ ու «Քաղաքացիները հանուն Բոլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության անդամ, իրավաբան Ցեցկա Ցաչեւան հետ է մնում ՝ 22 տոկոս արդյունքով։ Հաղթողին որոշելու համար պահանջվելու է ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա նոյեմբերի 13-ին։
«Ես թույլ չեմ տա, որ Բուլղարիան վերածվի Եվրոպայի միգրացիոն գետտոյի»,- ասել է ընդդիմադիր թեկնածուն, որը կողմ է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների բարելավմանն ու նրա դեմ պատժամիջոցների չեղարկմանը։




























