FIFA-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանը կրկին նահանջել է 2 կետով եւ 231 միավորով զբաղեցնում է 125-րդ հորիզոնականը։
«Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ FIFA-ի աղյուսակում առաջատարի դիրքերը պահպանում է Բրազիլիայի հավաքականը 1604 միավորով: 2-րդն Իսպանիան է՝ 1588 միավոր, 3-րդը՝ Հոլանդիան՝ 1376 միավոր: Առաջին տասնյակում են նաեւ Իտալիան՝ 1186 միավոր, Գերմանիան՝ 1186 միավոր, Ռուսաստանը՝ 1129 միավոր, Անգլիան՝ 1127 միավոր, Արգենտինան՝ 1113 միավոր, Խորվաթիան՝1101 միավոր, եւ Ֆրանսիան՝ 1040 միավոր: Հայաստանը 231 միավորով 125-րդն է, իսկ հարեւան Ադրբեջանը 173 միավորով 139-րդն է:




























