Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջին ամիսներին ավելի քան 40 հազար հայց է ստացել Թուրքիայից։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ մամուլի քարտուղարը AFP գործակալությանը։
Նրա խոսքով Թուրքիայում ապստամբության անհաջող փորձից հետո դատարանի ստացած բողոքների նման ծավալն անսպասելի ու աննախադեպ է։ Դեռ հայտնի չէ թե քանի հայց է վերցվելու քննման, ասել է ՄԻԵԴ ներկայացուցիչը՝ նշելով, որ դեռ մինչեւ նոր հայցեր ստանալը դատարանը քննել էր Թուրքիայի նկատմամբ 7500 հայց։
ԵԽ գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Թուրքիայից հայցերի զանգավածային հոսքի կապակցությամբ՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին պահպանել մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը ու մարդու հիմնարար ազատությունները։




























