Բրազիլական իշխանությունները խոշոր պարտքերի պատճառով սառեցրել են Ռիո դե Ժանեյրոյի հաշիվները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նահանգը 2016 թվականի Օլիմպիական խաղերից անմիջապես հետո հայտարարել է, որ արտակարգ ֆինանսական դրության մեջ է: Հաղորդվում է նաեւ պետական ծառայողների աշխատավարձն ուշացնելու մասին:
Իշխանոթյունները նահանգին պարտավորեցրել են մարել 170 մլն ռեալի (53 մլն դոլար) չափով պարտքը: Հաշիվները սառեցված կմնան այնքան ժամանակ, մինչեւ նահանգը մարի պարտքերը:



























