Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Լենինի դամբարանի մոտ միջադեպ է եղել:
Մի տղամարդ գիշերը մոտեցել է դամբարանին եւ նրա ուղղությամբ գինու շիշ նետել:
«Ձերբակալվածը Սրեգիեւ-Պոսադի բնակիչ էր: Նրա նետած շիշը կոտրվել է դամբարանի աստիճանների վրա»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել են Մոսկվայի իրավապաը մարմիններից՝ չբացառելով, որ տղամարդը հոգեկան հիվանդ է:




























