Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին:

Հոկտեմբերի 25-ին ընտրատարածքներին են հանձնվելու քվեաթերթիկները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հաղորդվում է, որ Ադրբեջանում ավելի քան 5 մլն քվեաթերթիկ է տպվելու: Ըստ օրենսդրության՝ դա 3 տոկոսով ավելին է, քան գրանցված ընտրողների թիվը:

Քվեաթերթիկների ձեւի, բովանդակության եւ քանակի մասին որոշումը կայացվել է ԿԸՀ նիստում, հոկտեմբերի 1-ին:

Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են 2010թ. նոյեմբերի 7-ին: