Իրանը մտադիր է սկսել C-300 համալիրների արտադրություն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ ահղորդել է, որ ԻԻՀ-ն Ռուսաստանից փոխհատուցում ստանալու գործընթաց է սկսել, քանի որ Ռուսաստանը հրաժարվել է կատարել պայմանագրի պահանջները:
«Քանի որ Ռուսաստանը հրաժարվեց Իրանին C-300-ներ վաճառել, մենք, համաձայն պայմանագրի, փոխհատուցում ենք պահանջում»,-ընդգծել է նա:
Ռուսաստանն ու Իրանը 2007 թվականի դեկտեմբերին համաձայնագիր էին ստորագրել 1 մլրդ դոլարի չափով, սակայն հունիսին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձեւ էր ընդունել, որով սահմանվել էր սպառազինությունների այն շրջանակը, որը չի կարելի վաճառել Իրանին: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 22-ին հրաման էր ստորագրել բանաձեւի դրույթների կասեցման մասին:





























