Ամերիկյան ֆոնդային բորսայում սակարկությունների մեկնարկին Dow Jones գործակիցը աճել է 0․96 տոկոսով ու հասել 39382․16 կետի ՝ դրանով իսկ սահմանելով նոր պատմական մաքսիմում։ Նոյեմբերի 9-ի նախօրեին նույնպես Dow Jones–ն աճել էր մինչեւ պատմական ռեկորդի մակարդակ՝ 39126․29 կետի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը։
Ներդրողների արձագանքը Թրամփի հաղթանակի մասին հաղորդագրությանը բացասական էր։ Նախօրեին S&P 500 ֆյուչերսները նվազել էին մոտ 5 տոկոսով։ «Սակայն ԱՄՆ-ում սակարկությունների բացման պահից Ամերիկան սկսել է շարժվել պատմական մաքսիմումի ուղղությամբ։ Էյֆորիան շարունակվել է նաեւ այսօր։ Ինչպես Brexit–ի շուրջ ստեղծված իրավիճակում, այդպես էլ հիմա, ներդրողները վերաիմաստավորել են տեղի ունեցածը»,- պարզաբանել է «ԲԿՍ էքսպրեսի» փորձագետ Օքսանա Խոլոդենկոն։

























