Երիտասարդ ֆինն կնոջը մեղադրում են Կոկկոլա քաղաքի դպրոցներից մեկում 40 մարդու սպանելու մտադրության մեջ, հայտնում է Yle-ն:
Հելսինկիի գավառային դատարանում սկսվել են դպրոցում զանգվածային սպանդ կազմակերպելու գործով լսումները: Մեղադրական կողմի համաձայն՝ երիտասարդ կինը, հիացած Յոկելայում 2007-ին կազմակերպված սպանդից, մտադրվել էր սպանել դպրոցներից մեկի 40 աշակերտներին:
«Ամբաստանյալը հերքում է մեղքը: Դատախազը պահանջում է կնոջն ազատազրկման դատապարտել»,- հայտնում է հեռուստաալիքը: Ոստիկանությունը պարզել է, որ կինը մտադիր էր հրազենային զենք գնել: Պլանավորված հանցագործությանն ուզում էին մասնակցել եւս 2 մարդ: Նրանց կասկածում են հանցագործություն նախապատրաստելուն աջակցելու մեջ:




























