Չինաստանի Շենսի նահանգում կահույքի խանութի աշխատակիցները, որոնք չէին կարողացել կատարել օրվա պլանը, պատժվել են՝ նրանք հրապարակավ կերել են կենդանի որդեր, ընդ որում դա արել են հոժարակամ, գրում է «Ժենմին ժիբաո» թերթը։

Դեպքը տեղի է ունեցել Խանչժուն քաղաքում։ Աշխատակազմի ներկայացուցիչը քաղաքի հրապարակ է բերել դեղին որդեր, նաեւ երկու շիշ լիկյոր։ Նա բարձրաձայն հայտարարել է խանութի աշխատողների անունները , բաժակների մեջ լիկյոր լցրել ու որդերին էլ մեջը գցել։ Աշխատողները՝ թվով 5-6 մարդ, պետք է ուտեին որդը ու խմեին բաժակի պարունակությունը։ Խանութի աշխատողի խոսքով իրենք ամեն օր զեկուցում են արված աշխատանքի մասին, իսկ նա , ով չի կարողացել կատարել օրվա պլանը, պատժվում է։ «Այսօրվա պատժամիջոցը որդ ուտելն էր։ Չորս որդ՝ մեկ կորցրած հաճախորդի համար»,- հավելել է նա։

Խանութի ներկայացուցիչն էլ պարզաբանել է, որ խանութը միշտ հաջորդ օրվա համար վաճառքի որոշակի ծավալ է ծրագրում ու յուրաքանչյուր աշխատող ստորագրում է երաշխավորագիր, որ կկատարի այն։ Նրա խոսքով պատիժը ոչ թե պարտադիր է, այլ հոժարակամ։