Հնդիկ ոստիկանները շինարարական աշխատանքների համար նախատեսված մեքենայում հայտնաբերել են 600 թղթադրամ ՝ յուրաքանչյուրը 1000 ռուպի անվանական արժեքով։ Համացանցում հայտնվել է հատուկ գործողության տեսագրությունը, հայտնում է Lenta–ն։
Հնդկաստանում նոյեմբերի 9-ին տեղական ժամանակով 00։00-ին դադարեցվել էր այդ թղթադրամների շրջանառությունը։ Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին այդ քայլը բացատրել էր կենցաղային կաշառակերությանը վերջ տալու ցանկությամբ։ Բացի դրանից դա կօգնի շրջանառությունից հանել մեծ քանակության կեղծ թղթադրամներ։
2014-ի նախընտրական քարոզչությունում Մոդին խոստացել էր վերացնել երկրում կոռուպցիան։ Վարչապետի խոսքով հիմա արդեն հաջողվել է գանձարան վերադարձնել 1․25 տրիլիոն ռուպի՝ 18․8 մլրդ դոլար։




























