Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի կրթական բարեփոխումների ընդդիմախոսները բողոքի ակցիա են կազմակերպել Միլանում։ Բախումների տեսագրությունը հրապարակել է Lenta–ն։ Դժգոհ ցուցարարները ոստիկանների վրա են նետել բանջարեղեններ, նաեւ փորձել են քանդել պատնեշները։ Ոստիկանները պաշտպանվել են վահաններով ու ռեզինե մահակներով
Ցուցարարները համարում են, որ «Լավ դպրոց» բարեփոխումը, որը առաջարկել է կառավարությունը, բացասաբար է անդրադառնալու պետական կրթական հաստատությունների վրա ու ձեռնտու է լինելու միայն մասնավոր ուսումնական հաստատություններին։




























