Եվրահանձնաժողովի նախագահ Ժան –Կլոդ Յունկերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը սպառնալիք է ներկայացնում Բրյուսելի ու Վաշինգթոնի հարաբերությունների համար, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։
«Մենք պետք է նորընտիր նախագահին սովորեցնենք, թե ինչ է Եվրոպան ու ինչպես է այն գործում»,- հայտնել է Յունկերը ՝ Բրյուսելում ուսանողների առաջ իր ելույթի ժամանակ։
Յունկերը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության քաղաքանության մասին Թրամփի հայտարարությունները կարող են «կործանարար» հետեւանքներ ունենալ։
Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում նոյեմբերի 8-ին։ Նախագահի երդմնակալության արարողությունը ծրագրված է 2017-ի հունվարի 20-ին։




























