Հոկտեմբերի 25-ին Երեւանում մեկնարկում է ժամանակակից դրամատուրգիայի «Ներկայի վերակենդանացում» միջազգային բաց փառատոնը: Փառատոնին, որն անցկացվելու է հեղինակային ընթերցումների ձեւաչափով, կմասնակցեն ԱՊՀ-ի, Վրաստանի ու Բալթյան երկրների առաջատար դրամատուրգներ ու ռեժիսորներ:
Փառատոնի շրջանակներում դրամատուրգներն ու սցենարիստները կհանդիպեն թատերական բուհերի ուսանողների հետ, կանցկացվեն վարպետության դասընթացներ ու սեմինարներ:
Փառատոննի կազմակերպիչն Ազգային թատերական ստեղծագործական միավորումն է: Փառատոնի հովանավորներն են Հայաստանի մշակույթի նախարարությունն ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:




























