ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին լուրը Ֆրանսիայի ԱԳ նախարարի մոտ անքնություն չի առաջացրել: Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է ինքը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն:

«Ես շատ ավելի քիչ զարմացա, քան կպատկերացնեիք: Դա ինձ քնից չի զրկել: Ես այդ մասին գիշերն իմացա, բայց դրա պատճառով անքուն գիշեր չանցկացրի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Grand rendez-vous հաղորդման ժամանակ հայտարարել է Էյրոն:

Նախարարը նաեւ նշել է, թե չի հասկանում՝ ընտրությունների արդյունքներն ինչու են մարդկանց անհանգստությունը հարուցել: