Նոր Զելանդիայում Քլարենս գետի ամբարտակը երկրաշարժից հետո քանդվել է, եւ իշխանությունները մերձափնյա շրջանների բնակիչներին կոչ են արել բարձունքների վրա բարձրանալ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Նոր Զելանդիայի ազգային ռադիոն (RNZ):

Ռադիոկայանի տեղեկություններով՝ գետով նավարկող լաստավարները ողջ են մնացել:

Կիրակի Նոր Զելանդիայում 7.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը ցունամի է հրահրել: Դրանից հետո գրանցվել է ստորգետնյա եւս երկու ցնցում: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ աղետի հետեւանքով 2 մարդ է զոհվել: