Եվրահանձնաժողովը մտադիր է քննարկել ԵՄ երկրներ բրիտանացի զբոսաշրջիկների մուտքի վճարներ սահմանելու հավանականությունը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Միացյալ Թագավորության հպատակներին կարող են պարտավորեցնել Եվրամիություն առանց վիզայի այցելության թույլտվություն ստանալ, որի համար ստիպված կլինեն վճարել 10 ֆունտ սթերլինգ կամ մոտ 11,6 եվրո: Մեծ Բրիտանիայի ճանապարհորդների համար այժմ նման կարգ է գործում ԱՄՆ-ում: Նրանք ամերիկյան վիզա ստանալու կարիք չունեն, սակայն ESTA տուրք են վճարում (մուտքի ավտորիզացիայի էլեկտրոնային համակարգ):
ԵՄ-ի պաշտոնյաները պարզաբանել են, որ այդ առաջարկները կարող են: Անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ջուլիան Քինգը հայտարարել է, որ միության իշխանություններն այդ առաջարկները կարող են քննարկել արդեն այս շաբաթ:
Ներկայումս բրիտանացիները Եվրամիության երկրներ են այցելում առանց որեւէ սահմանափակման:




























