Կալմիկիայի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովը հրաժարավել է գլխավորել երկրի կառավարությունը: Կալմիկիայի նախագահի պաշտոնը լքելու որոշում Իլյումժինովը կայացրել էր դեռ սեպտեմբերի սկզբին, գրում է Lenta.ru-ն:
Խոսելով հրաժարականի պատճառների մասին՝ նա նկատել է, որ աջակցում է Ռուսաստանի նախագահի քաղաքականությանը՝ միտված տարածաշրջանների ղեկավարների թարմացմանը: Իլյումժինովը գլխավորել է հանրապետությունը երեք ժակետ՝ սկսած 1993-ից:
Նշենք, որ նա հանդիսանում է ՖԻԴԵ-ի նախագահը:





























