Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՍ) պատրաստ է աջակցել  Գերմանիայի նախագահի պաշտոնում Գերմանիայի ԱԳ նախարար, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) անդամ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի թեկնածությանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը ընդունել է ՍԴԿ-ի նախագահ Զիգմար Գաբրիելի առաջարկը: Այս մասին հայտնել է dpa-ն՝ վկայակոչելով ՔԴՄ նախագահության հետ Մերկելի հեռախոսային կոնֆերանսի ավարտից հետո ստացած տեղեկատվությունը:

Մերկելը եւ Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) նախագահ Հորսթ Զեեհոֆերը նոյեմբերի 14-ի առավոտյան իրենց կուսակցությունների ղեկավարներին տեղեկացրել են գործերի դրության մասին: ՔՍՄ-ն երկար ժամանակ փորձում էր հասնել նրան, որ Մերկելն առաջադրի քրիստոնեա-դեմոկրատ թեկնածուի, քանի որ ՔԴՄ/ՔԴՍ դաշինքի ներկայացուցիչները Դաշնային ժողովում մեծամասնություն են կազմում, որը փետրվարի 12-ին Յոահիմ Գաուկի փոխարեն կընտրի Գերմանիայի նոր նախագահին: