Անհայտ անձինք հրաձգություն են կազմակերպել ԱՄՆ Քոնեքթիքութի նահանգի Բրիջփորթ քաղաքի գիշերային ակումբներից մեկում, ինչի հետեւանքով 5 դեռահաս վիրավորում են ստացել, հայտնում է News12 հեռուստաալիքը։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ ուշ երեկոյան՝ ծննդյան օրվա առթիվ հավաքույթի ժամանակ։ Ակումբում, որտեղ այդ պահին 300 դեռահաս է եղել, երկու անհայտ անձ հրաձգություն էին կազմակերպել։
Հեռուստաալիքը հայտնում է, որ հոսպիտալացվել է 5 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։




























