Մոլդովայում եւ Բուլղարիայում ընտրությունների արդյունքները վկայում են, որ Ռուսաստանը Արեւելյան Եվրոպայում նոր դաշնակիցներ է ձեռք բերում։ Այս մասին ասված է Wall Street Journal–ում լույս տեսած հոդվածում։

«Ես կլավացնեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի հարաբերությունները։ Այդ հարաբերությունները շատ կարեւոր են երկրի բնակիչների համար»,– մեջբերում է թերթը խմբագրություն Դոդոնի ուղարկած նամակից հատվածներ։

Ռադեւն իր հերթին կողմ է արտահայտվել հակառուսական պատժամիջոցերի չեղարկմանը։

Թերթը նշում է, որ 2 երկրներում ընտրությունների արդյունքները վկայում են, որ ԵՄ ցեմետում ճաքեր են հայտնվել։

Կիրակի Մոլդովայում կայացած ընտրություններում հաղթանակ է տարել Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը, որը հավաքել էր 52.98 տոկոս ձայն։ Բուլղարիայում հաղթում է Սոցիալիստների կուսակցության ղեկավար գեներալ Ռումեն Ռադեւը։