Ամերիկյան Վայոմինգ նահանգում հոկտեմբերի 24-ին 4,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: ԱՄՆ ազգային երկրաբանականա ծառայության տեղեկություններով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նահանգի մայրաքաղաք Շայենից 500 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության տակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալության տվյալներով, երկրաշարժի արդյունքում սողանքը թափվել է Ջեքսոն քաղաքի շրջանում անտառի վրա, որտեղ գտնվում են հետիոտների կածանները: Նախնական տեղեկություններով, սակայն տուժածներ չկան: