Ուկրաինան եւ Հայաստանը վաղեմի ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունեն, որն ակտիվ փոխգործակցության հիմք է՝ առանց երրորդ երկրների մասնակցության: Այս մասին հայտարարել է ուկրաինաբնակ քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը՝ մեկնաբանելով օրերս կայացած Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահների եւ ԱԳ նախարարների շփումները:
Անդրադառնալով երկու երկրների կողմից ինտեգրացիոն նախագծերի տարբեր ընտրությանը՝ փորձագետը նշեց, որ տարբեր ուղղվածության հարթակներին մասնակցությունը երկրների միջեւ սերտ համագործակցությունը չի բացառում: Դրանում մենք համոզվում ենք նաեւ հայ-վրացական հարաբերությունների օրինակով:
Փորձագետի կարծիքով՝ երկու երկրների համագործակցության համար բավարար հարթակներ կան՝ ՄԱԿ, ԵԽ, ՆԱՏՕ-ի ԽՎ, ԵՄ-ի Արեւելյան գործընկերություն եւ այլն:
Նոյեմբերի 11-ին Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Պյոտր Պորոշենկոյի միջեւ հեռախոսային զրույց է կայացել, իսկ մեկ օր հետո հեռախոսային զրույց են ունեցել երկու երկրների ԱԳ նախարարները;




























