Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը սկսվել է WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցաքննությունը, հայտնում է RNS–ը։ Հարցաքննությանը ներկա լուսանկարիչը պնդում է, որ Ասանժը հերքում է իր դեմ մեղադրանքները։
Շվեդիայի գլխավոր դատախազ Ինգրիդ Իսգրենը դեսպանատանը ներկա է եղել Ասանժի հարցաքննությանը։ Ոստիկանությունը Ասանժին կարող է հարցաքննել էկվադորցի դատախազի միջոցով, որը հետո ստացած տվյալները կփոխանցի Շվեդիա։ Ոստիկանությունից հետո դատախազությունը որոշում կկայացնի հետաքննության շարունակման մասին։
Ասանժը, որը Ավստրալիայի քաղաքացի է, 2012–ից ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Նրան մեղադրում են բռնաբարության մեջ։




























