Ավստրիական ոստիկանությունը կալանավորել է վեց մարդու,  որոնց կասկածում են 150 չինուհիների Վիեննայում ու այլ քաղաքներում մարմնավաճառությամբ զբաղվել ստիպելու մեջ։ Եվս մեկ ենթադրյալ հանցագործի որոնում են, հայտնում է BBC –ն։

Ոստիկանության տվյաներով, ձերբակալվածները, որոնց շարքերում կան ավստրիացիներ ու չինացիներ, սկզբում համոզել են կանանց ավելի քան 10 հազար դոլար վճարել ավստրիական վիզայի համար՝ խոստանալով նրանց աշխատանքի դասավորել։ Որից հետո կանանցից վերցրել են անձնագրերը ու ստիպել են նրանց աշխատել հասարակաց տներում։ Զոհերը նրանց մշտական հսկողության տակ էին գտնվում, իսկ վաստակած գումարները նրանցից խլում էին, ասվում է ավստրիական ոստիկանության հայտարարության մեջ։