Հարավային Կորեայի իրավապահ մարմինները կհարցաքննեն երկրի նախագահ Պակ Կըն Հեին կոռուպցիոն սկանդալի գործով։ Այս մասին հայտնել է դատախազության ներկայացուցիչը։ Դա գործող նախագահի առաջին հարցաքննության դեպքն է քրեական գործի շրջանակներում, փոխանցում է Reuters–ը։
Նշենք, որ Սեուլում անցյալ շաբաթ բազմահազարանոց բողոքի ցույց էր տեղի ունեցել սաստկացող քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Ցուցարարները պահանջում էին երկրի նախագահի հրաժարականը, որի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել՝ 5 տոկոս։
Դատախազներն ուսումնասիրում են այն բանի հնարավորությունը, թե արդյոք Պակը ճնշում է գործադրել կոնգլոմերատների վրա, որպեսզի կապիտալն ուղղի երկու ֆոնդերին, որոնք կապված են նախագահի մտերիմ Ցոյ Սուն Սիլի հետ։




























