Պակիստանի Փենջաբի շրջանում սուֆյան սուրբ տաճարում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 4 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:
Ոստիկանության տվյալներով, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կայանած մոտոցիկլետի մեջ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել:
Սա առաջին ահաբեկչությունը չէ Պակիստանում, որն ուղղված է իսլամի այս կամ ուղղության դեմ: Սեպտեմբերի սկզբին Լահոր քաղաքում շիա մահմեդականների կրոնական երթի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել էր ավելի քան 37 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





























