Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարցաքննությունը կտեւի երկու օր, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը։

Ռոբինսոնը, որը ներկայացնում է Ջուլիան Ասանժի ու WikiLeaks –ի շահերը, շեշտել է, որ ինքը ներկա չի եղել հարցաքննությանը, սակայն օգնել է էկվադորյան կողմին հարցաքննությունը կազմակերպելու հարցում։ Նա պատմել է, որ նոյեմբերի 14-ին Ասանժը  այս գործով ցուցմունքներ է տվել, սակայն հարցաքննելու են նրան նոյեմբերի 15-ին։