ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տրամադրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Նրա խոսքով, Թրամփը մեծ հետաքրքրություն է դրսեւորել «մեր հիմնական ռազմավարական հարաբերությունների պահպանման» հարցում։ «Նրա մեսիջներից մեկը, որը ես կարող եմ փոխանցել, հավատարմությունն է ՆԱՏՕ-ին ու Տրանսատլանտյան դաշինքին»,- ասել է Օբաման։ «Ես կարծում եմ, որ դա է լինելու իմ շրջագայության ամենակարեւոր նպատակներից մեկը՝ հայտնել, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների համատեքստում մեր վճռականությունը չի թուլացել ու ընդունել, որ այդ դաշինքները շահավետ են ոչ միայն Եվրոպային, այլեւ ԱՄՆ-ին, նաեւ կենսականորեն կարեւոր՝ աշխարհի համար»,- նշել է նա։

Անդրադառնալով Թրամփի ընտրվելու կապակցությամբ համաշխարհային առաջնորդների մտահոգության մասին հարցին՝ Օբաման ասել է, որ նախագահը միակ մարդը չէ, ով ազդում է ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։ «Ազդեցությունն ու աշխատանքը միայն նախագահի արդյունքը չեն։ Դա մեր ու օտարերկրների զինվորականների, մեր ու օտարերկրյա դիվանագետների, հետախուզության աշխատակիցների անթիվ անհամար փոխգործակցությունների եւ հարաբերությունների արդյունքն է։ Նորությունները ստացվում են նոն- ստոպ ռեժիմով, ամեն օր, ինչը մեզ դարձնում է անփոխարինելի ազգ, երբ խոսքն ամբողջ աշխարհում կարգուկանոնը պահպանելուն ու բարգավաճմանը աջակցելուն է վերաբերում։ Եվ այդպես կշարունակվի նաեւ այսուհետ»։